ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ա՛յ իրավաբանորեն անգրագետ, դու ո՞նց ես կանգնում, ասում՝ կձերբակալենք». Գևորգ Պետրոսյան
15:25, 08.03.2021 | mamul.am
4441 | 0

«Հանրապետության հրապարակից, երբ որ իշխանություն էր մուրում, ասում էր՝ ոչ մի միջամտություն իրավապահ մարմնի գործունեությանը: Իր մխտառ լայվերից մեկի ժամանակ էլ ասում ա՝ քաղաքական հայտարարությունների չափերը հենց անցնեք՝ կձերբակալենք: Արա՛, այ իրավաբանորեն անգրագետ, դու ո՞նց ես կանգնում, ասում՝ կձերբակալենք: Այսինքն՝ ինքը սրանով ուղղակիորեն մատնում է, որ իրավապահ մարմինները գործ ունեն իր անմիջական ցուցումների ներքո»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:

«Հլը սրան նայեք: Դու ինչ հիմքով ես ասում՝ կձերբակալենք: Սա եզակի դեպք է, և ես զարմանում եմ, որ Հանրապետության դատախազությունն անհաղորդ ա էս վիճակին»,- հավելել է պատգամավորը:

«Ա՛յ իրավաբանորեն անգրագետ, դու ո՞նց ես կանգնում, ասում՝ կձերբակալենք». Գևորգ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր