ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սահմանը վստահելի հսկողության տակ է». Տավուշի մարզպետ
23:20, 08.03.2021 | mamul.am
3603 | 0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը և Տավուշի սահմանների վերաբերյալ տարածվող զանազան տեղեկություններին:

«Տավուշում այսօր արդեն մի փոքր կրքերը հանդարտվել են, որովհետև մենք կարողացանք տարբեր աղբյուրներով ժողովրդին հասցնել, որ այդ ամենը ստախոսություն է: Ես սա համարում եմ անբարոյականություն. սեփական քաղաքական ինքնահաստատման համար զոհել ժողովրդի հանգստությունը, խաղաղությունը: Տավուշի մարզում և մարզի սահամանային ամբողջ գոտում երեկ, այսօր իրավիճակը նույնն է, ինչը եղել է մյուս օրերին և որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերի կամ տարիների իրավիճակից: Սահմանը վստահելի հսկողության տակ է ՀՀ ԶՈՒ կողմից: Սահմանում, բարեբախտաբար անդորր է, և մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով և աշխատանքով»,- ասել է մարզպետը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ չափագրումների մասին տեղեկությունները «բացարձակ սուտ են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սահմանը վստահելի հսկողության տակ է». Տավուշի մարզպետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր