ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանն ու Չինաստանը #COVID_19-ի դեմ պատվաստանյութի գրանցման հայտ են ներկայացրել
12:15, 09.03.2021 | mamul.am
5222 | 0

Ռուսաստանում հայտ է ներկայացվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման համար, որը մշակվել է չինական CanSinoBiologics և ռուսական Petrovax ընկերությունների կողմից, հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
Դիվանագետի խոսքով՝ այժմ դեղամիջոցն անցնում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը, արդեն արձանագրվել են «բավական դրական արդյունքներ»:
«Գրանցման հայտ է ներկայացվել, ներկայում սպասվում է ռուսական համապատասխան մարմինների հաստատումը»,-ասել է դեսպանը:
«Սպուտնիկ V» արտադրողն ու չինական համապատասխան ձեռնարկությունները ներկայում քննարկում են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մշակման հարցում համագործակցությունը։ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն արդեն աստատել է չինական Azifuding դեղամիջոցի գրանցման հայտն ու դրա կինիկական փորձարկումների 3-րդ փուլի սկիզբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր