ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
#BioNTech-ն ու #Pfizer-ը նախատեսում են #COVID_19-ի դեմ պատվաստանյութի մինչև 3 միլիարդ չափաբաժին արտադրել
11:30, 10.03.2021 | mamul.am
7676 | 0

BioNTech-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ուգուր Շահինը հայտարարել է Pfizer-ի հետ` նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համատեղ ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Bloomberg TV-ն։
Նրա խոսքով՝ ընկերությունները մտադիր են ավելացնել արտադրական հզորությունը։
Նա պարզաբանել է, որ BioNTech-ը և Pfizer-ը ցանկանում են 2022 թվականին պատվաստանյութի մինչև 3 միլիարդ չափաբաժին արտադրել:
Գլխավոր տնօրենը նաև հստակեցրել է, որ ընկերություններն արդեն համաձայնագիր են կնքել, որի շրջանակներում ակնկալվում է 1,3 միլիարդ դեղաչափի մատակարարում:
Ըստ գործակալության՝ Pfizer-ն ակնկալում է, որ 2021 թվականին դեղամիջոցի վաճառքից ստացված հասույթը կկազմի 15 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր