ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Կրեմլում մեկնաբանել են Դոնբասում իրավիճակի սրումը
16:45, 11.03.2021 | mamul.am
5901 | 0

«Մենք ունենք պաշտպանության նախարարություն և հատուկ ծառայություններ, որոնք հնարավորություն ունեն գնահատել սահմանների մոտ ստեղծված իրավիճակը։ Եվ նախագահի աշխատակազմը չի դասվում այդ գերատեսչությունների շարքին։ Մենք իրավիճակը գնահատելու հնարավորություն չունենք։ Այնուամենայնիվ, տեղեկություններ ենք ստանում, որ շփման գծում, վերջին 1 ամսվա ընթացքում էապես բարձրացել է լարվածությունը։ Նման թեժ վայրում լարվածության ցանկացած բարձրացում, իհարկե, հղի է տարբեր սադրանքներով և, հաշվի առնելով ուկրաինական զինված ուժերի ագրեսիվ դիրքորոշումը, մենք անհանգստացած ենք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում կարող են արդյոք բացատրել, թե իրականում ինչ է կատարվում Դոնբասում:
Նա հավելել է, որ տվյալ դեպքում մեծ պատասխանատվություն են կրում ԶԼՄ-ները։
«Դուք ինքներդ հիշատակեցիք այն դեպքերը, երբ սխալ հաղորդագրություններ էին հրապարակվել և հետագայում հերքվել։ Պետք է շատ զգույշ լինել և 10 անգամ ստուգել տեղեկատվությունը՝ հաշվի առնելով շփման գծում առկա ծայրահեղ լարվածությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ դիմելով լրագրողներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր