ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Վրաստանի իշխանությունները պատրաստ են կառուցողական բանակցություններ վարել ընդդիմության հետ». Ղարիբաշվիլի
16:25, 11.03.2021 | mamul.am
3132 | 0

Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակել կառուցողական երկխոսությունն ընդդիմության հետ` քաղաքական ճգնաժամը լուծելու և նորմալ աշխատանքին վերադառնալու համար։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և ամբողջությամբ կիսում ենք Եվրոխորհրդի առաջարկություններն ու խորհուրդները, որպեսզի որքան հնարավոր է շուտ բոլորս միասին` ինչպես ընդդիմությունն, այնպես էլ իշխանությունը, գտնենք ընդհանուր լեզու և համաձայնության գանք»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա նաև ողջունել է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցչի պաշտոնում Քրիստիան Դանիելսոնի նշանակումը՝ իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն միջնորդելու համար: Վարչապետը հավելել է, որ բանակցությունների հաջող ավարտն առաջին հերթին ձեռնտու է երկրի բնակիչներին։
Արդեն 5-րդ ամիսն է, ինչ Վրաստանը գտնվում քաղաքական ճգնաժամի մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր