ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշ մանրամասներ է ներկայացրել
18:45, 11.03.2021 | mamul.am
14630 | 0

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշ մանրամասներ է ներկայացրել: Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Նաջարյանը մարտի 10-ին ազատվել է: «Ցանկանում ենք նշել, որ Նաջարյանը նախընտրել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան: Հարկ է նշել, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել Նաջարյանին ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Ուստի Նաջարյանը Լիբանան է ուղարկվել Թուրքիայով: Ցանկանում ենք նաև նշել, որ ներկայումս Ադրբեջանում չեն պահվում հայկական ծագմամբ կանայք»,- հավաստիացրել է նա:

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ գնացել էր անձնական իրերը վերցնելու: Նշենք, որ Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր