ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
#Tesla-ի գործարանում հրդեհ է բռնկվել
10:40, 12.03.2021 | mamul.am
8824 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆրիմոնթ քաղաքում հրդեհ է բռնկվել էլեկտրամոբիլներ արտադրող Tesla գործարանում։ Այս մասին հայտնում են KRON4 հեռուստաալիքն ու Reuters-ը։
Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել գործարանի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Tesla-ի աշխատակիցները փորձել են կրակը մարել ավազի օգնությամբ։
Ավելի ուշ CBS SF հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է, որ բռնկման աղբյուր է դարձել հիդրավլիկ հեղուկը։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, հրդեհը տեղայնացվել է։
Սա գործարանում առաջին հրդեհը չէ. բռնկում էր տեղի ունեցել նաև 2018 թվականի օգոստոսին։

#Tesla-ի գործարանում հրդեհ է բռնկվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր