ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
11:20, 12.03.2021 | mamul.am
8066 | 0

Սույն թվականի մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի` Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր