ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
81-ամյա Թինա Թյորները հրաժեշտ է տալիս երկրպագուներին
23:51, 16.03.2021 | mamul.am
13929 | 0

Հանրահայտ երգչուհի Թինա Թյորները Sky հեռուստաալիքի նոր վավերագրական ֆիլմում ակնարկել է, որ հրաժեշտ է տալիս իր երկրպագուներին, գրում է The Sun-ը:
Ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես է նա հաղթահարել իր ցավալի անցյալն ու վերջապես երջանկություն ձեռք բերել:
81-ամյա արտիստուհին տառապում է առողջական խնդիրներից՝ ինսուլտ, քաղցկեղ ու երիկամային անբավարարություն, ինչը հանգեցրել է երիկամի փոխպատվաստման: Թյորների խոսքով՝ իր կյանքի վերջին տարիները ցանկանում է տեսախցիկներից հեռու անցկացնել։
Բացի այդ, Թյորները խոստովանել է, որ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից՝ ընտանեկան բռնության պատճառով։ Նա բռնության է ենթարկվել իր առաջին ամուսնու՝ Հայք Թյորների կողմից:
«Ե՞րբ դադարել հպարտանալ։ Ինչպե՞ս դանդաղ նահանջել: Պարզապես հեռանա՞լ»,- ասել է նա։
Երգչուհու հետ միասին, վավերագրական ֆիլմի նկարահանումներին մասնակցել է նրա 2-րդ ամուսինը՝ 65-ամյա Էրվին Բախը։
«Նա ասել է, որ մեկնում է Ամերիկա՝ հրաժեշտ տալու ամերիկացի երկրպագուներին և ավարտելու կարիերան։ Ես կարծում եմ, որ այս ֆիլմն ու պրեմիերան եզրափակիչն է»,-խոստովանել է Բախը՝ նկատի ունենալով Թյորների շոուն, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Բրոդվեյում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր