ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանը հետ է կանչում ԱՄՆ-ում իր դեսպանին՝ Պուտինի մասին Բայդենի հայտարարությունից հետո
11:48, 18.03.2021 | mamul.am
9547 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունից հետո, թե ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում, Ռուսաստանը Վաշինգթոնում իր դեսպանին հետ է կանչում՝ խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ա. Ի. Անտոնովը խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հրավիրվել է Մոսկվա՝ վերլուծելու, թե ինչ անել և դեպի ուր շարժվել ԱՄՆ–ի հետ հարաբերությունների համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ծանր վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունները շտկելու ուղիներ» գտնել: Դրանում ռուսական գերատեսչությունը մեղադրել Է ԱՄՆ-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր