Դոնալդ Թրամփ կրտսերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ եթերում խոսելու առաջարկից Բայդենի հրաժարվելը թուլություն է համարել։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Պուտինը Ջո Բայդենին բանավեճի է հրավիրել ուղիղ եթերում՝ առանց նախապես պատրաստված սցենարի... Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք առաջնորդ չունենք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Պուտինն առաջարկել էր Բայդենի հետ զրույց անցկացնել ուղիղ եթերում: Նա նշել էր, որ նման ձևաչափը հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այնպես էլ այլ պետությունների համար: Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին նշել է, որ ԱՄՆ նախագահը չի կարող մասնակցել։