Մերկ կինն ուղիղ եթերում հարձակվել է հաղորդավարուհու վրա: Դեպքը տեղի է ունեցել Antena 1 հեռուստաընկերության «Ուղիղ մուտք» հեռուստածրագրի ստուդիայում: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է G4media-ն: Մերկ կինը ներխուժել է ստուդիա և փորձել քար նետել հաղորդավարուհի Միրելա Վայդայի վրա, սակայն վրիպել է: Նրան ձերբակալել են: Պարբերականի տեղեկություններով՝ հարձակվողը վերջերս է դուրս գրվել հոգեբուժարանից: Ըստ աղբյուրի՝ հաղորդավարը վերջերս սպառնալիքներ է ստացել Մագդալենա Շերբանի կողմից: Վերջինս 2017-ին 25-ամյա մի աղջկա է հրել Բուխարեստի մետրոյի երկաթգծերի վրա և ազատազրկման է դատապարտվել սպանության համար: Վայդան իր հաղորդումների մեջ հաճախ է լուսաբանել այդ միջադեպը: |