ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
#Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել #Discord-ը. #Bloomberg
22:44, 23.03.2021 | mamul.am
6141 | 0

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում Discord սոցիալական ցանցն ավելի քան 10 միլիարդ դոլարով գնելու շուրջ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ Discord-ը բանակցություններ է վարում նաև այլ պոտենցիալ գնորդների հետ, սակայն պայմանավորվածություններ դեռ չեն կնքվել: Միևնույն ժամանակ գործակալության զրուցակիցներից մեկն ասել է, որ ընկերությունն ավելի շուտ հրապարակային կդառնա, քան կդիմի վաճառքի։
Նշվում է, որ նախկինում Discord-ը դիմել է Microsoft-ին՝ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը գնահատելու համար։ Աղբյուրների խոսքով՝ սոցցանցերի հետ բանակցությունները վարել է Microsoft-ի խաղային կոնսուլների ստեղծմամբ զբաղվող բաժնի ղեկավար Ֆիլ Սփենսերը:
Discord սոցիալական ցանցը, որը ստեղծվել է 2015 թվականին, ի սկզբանե եղել է որպես խաղացողների (գեյմերների) համար հարթակ: Այն թույլ է տալիս շփվել վիդեո և ձայնային կապի, ինչպես նաև հաղորդագրությունների միջոցով. Discord-ի տվյալներով՝ սոցցանցն ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր ունի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր