ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործությունը
14:00, 25.03.2021 | mamul.am
6292 | 0

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործությունը։
«Վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործության հերթական ակտը։ Ինչպես պարզել է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջությամբ անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Նույն այդ եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ ԴԱԻՇ-ի ոճով»,- ասված է հայտարարության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործությունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր