ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Փետրվարի սկզբից՝ Մյանմայում բախումների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել. #AP
15:20, 26.03.2021 | mamul.am
7890 | 0

Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների և ուժայինների միջև բախումների հետևանքով փետրվարի 1-ից զոհվածների թիվը հասել է 320-ի: Այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ փետրվարի 1-ից ձերբակալվել կամ ազատազրկման է դատապարտվել 2 981 քաղաքացի։
Մարտի 22-ին իրավապաշտպանները հայտնել էին 250 զոհի մասին։ Հաջորդ օրը Մյանմայի զինվորականները հաստատել էին միայն 164 ցուցարարի մահը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել էր Մյանմայում զինվորականների կողմից բռնությունը: Ապրիլի 1-ին ՄԱԿ-ը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել այդ պետության դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր