Տոսկանայում ապրիլի 4-ին, 88 տարեկանում մահացել է 1999թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր, կանադացի տնտեսագետ Ռոբերտ Մանդելը, որին անվանում էին «եվրոյի հայր», գրում է Bloomberg-ը:
Մանդելը ծնվել է 1932 թվականին Կանադայի Քինգսթոն քաղաքում։ Տնտեսագիտության ոլորտում բակալավրի աստիճան է ստացել Վանկուվերում՝ Բրիտանական Կոլումբիայի համալսարանում, մագիստրոսի աստիճանը՝ Սիեթլի համալսարանում։ Նա նաև սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։
1974 թվականից մինչև մահը նա Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է եղել։