ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հաստատ բարեկամ չէ». Ալեն Սիմոնյանը չասաց՝ Թուրքիային թշնամի համարում է, թե՝ ոչ
19:12, 09.04.2021 | mamul.am
2732 | 0

«Երևանը մշտապես պատրաստ է եղել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու, ինչի վառ ապացույցներից է թե ֆուտբոլային դիվանագիտությունը, թե այն, որ մեր ԱԳ նախարար Նալբանդյանը ամբոխի մեջով շարժվում էր ու թուղթ փոխանցում Էրդողանին»,-«Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան մեր թշնամին է, թե՝ ոչ, պետք է արդյո՞ք Երևանը երկխոսություն սկսի Անկարայի հետ, թե՝ ոչ:

«ՀՀ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, և ռազմավարական առումով բոլոր հարցերի պատասխանը կա Անվտանգության խորհրդի համապատասխան վերաբերմունքի մեջ: Ինչ վերաբերում է անձնապես ինձ, ես Թուրքիային բարեկամ երկիր չեմ համարում: Ես չեմ կարող Թուրքիային բարեկամ երկիր համարել, քանի դեռ չի ապացուցել իր բարեկամ լինելը, որի մեջ ես այսօր շատ խիստ կասկածում եմ»,-ասել է նա:

Հարցին, թե արդյո՞ք թշնամի կանվաներ` Սիմոնյանը պատասխանել է. «Դե գիտե՞ք ինչ, հաստատ բարեկամ չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր