ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը մեկնել էին Մոսկվա մեկ նպատակով՝ մուրալ Մոսկվայի աջակցությունը»․ Արկադի Վարդանյան
20:32, 09.04.2021 | mamul.am
3631 | 1

«Ինչպես տեսնում ենք, քարոզարշավն արդեն սկսվել է և նոր թափ է հավաքում»,- այսօր՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Արկադի Վարդանյանը։
«Այդ մասին է վկայում Վլադիմիր Պոզների մոտ մի քանի օր առաջ տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։ Ես Պոզների գործունեությանը շատ վաղուց եմ հետևում և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնել, որ նա երբեք իր կամքով տաղավար չէր հրավիրի այդպիսի խայտառակ հետագիծ ունեցող անձնավորության, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանն է»,- նկատեց Վարդանյանը։
«Դրանից երկու-երեք օր անց տեղի ունեցավ Պուտին- Փաշինյան հանդիպումը։ Մենք համոզվեցինք, որ ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը մեկնել էին Մոսկվա ընդամենը մեկ գլխավոր նպատակով՝ մուրալ Մոսկվայի աջակցությունը»,- նշեց ԱԺԲ խորհրդի անդամը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր