ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտնում է․ «2021 տարվան առաջին եռամսյակին Հայաստանի բնակչության թիվը նվազել է ավելի քան վաթսուն հազարով։ Զվարթնոց և Գյումրիի օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թվերի տարբերությունն է սա։
Նույնիսկ եթե հաշվենք, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոն է, ապա 60,000 հայորդին կազմում են այդ բնակչության 2 տոկոսը։
Իսկ ի՞նչ կարող է պատահել եթե ցամաքային ճանապարհներն էլ բացվեն, դրա մասին մարդ չի ուզում էլ մտածի։
Իսկ այս վիճակի պատասխանատուն ա՛յն մարդն է, ով պատասխանատու է 5,000 հայորդու սպանդին, որոնք սերունդ պիտի տային հայրենիքին,10,000 հայորդու վիրավորման, որոնցից շատերը չեն կարողանալու սերունդ տալ հայրենիքին։
Հայաստանը հայաթափելու ծրագիրը ո՞նց է իրագործվում, եթե ոչ այս եղանակով։
Հայաստանի հայաթափումն ո՞ւմ է ձեռնտու, դա՛ էլ բոլորս իմանում ենք»։