ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
19:36, 10.04.2021 | mamul.am
6530 | 0

Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26 տուժած կա։ Տեղեկությունը «ՏԱՍՍ»-ին է հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

«ՃՏՊ-ն տեղի է ունեցել ապրիլի 10–ի առավոտյան` ժամը 9:30-ի սահմանում, Քոնյա-Աքսարայ ճանապարհին»,- ասել է նա։

Վթարի է ենթարկվել 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներին Կապադովկիա փոխադրող ավտոբուսը։ Նախնական տվյալներով` ճանապարհը սառցակալած է եղել, և ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։

«Ցավոք, թուրքական իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, նրանց շտապ բուժօգնություն են ցուցաբերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր