ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Պեկինը կօգնի՞ Թեհրանին ապահովագրվել իսրայելական հատուկ ծառայության խոցումներից». Հակոբ Բադալյան
18:22, 12.04.2021 | mamul.am
2054 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի Նաթանզ ուրանի հարստացման համալիրում բաշխիչ էլցանցի պայթյունը մեծ հավանականությամբ հնարավոր է դիտարկել որպես պատասխան Պեկինի հետ Թեհրանի օրեր առաջ տեղի ունեցած «դարի գործարքի»: «Նյու Յորք Թայմզ»-ը անանուն աղբյուրին հղում անելով նշում է, որ օպերացիան իրականացրել է Իսրայելը և պատճառված վնասը այնքան մեծ է, որ, թերևս, կպահանջի վերականգնման մոտ տասը ամիս:
Իրանի ատոմային գործակալության ղեկավարն էլ ակնարկել էր, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է: Եթե հիշենք ամիսներ առաջ էլ Իրանի միջուկային ծրագրի առանցքային ֆիգուրներից մեկի՝ միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը Թեհրանում, այն էլ անօդաչուի հեռակառավարումով, Իրանի անվտանգային համակարգի խնդիրները դառնում են բավականին զգալի:
Օրերս աչքովս ընկավ մի միտք, թե Իրանը Չինաստանի հետ գործարքը կօգտագործի ԱՄՆ վրա ճնշման համար: Սա մեղմ ասած մի քիչ հեռու է իրականությունից: Իրանի հետ գործարքը ԱՄՆ հետ իր հարցերում որպես ճնշման լծակ կարող է օգտագործել Չինաստանը, իսկ Իրանն ընդամենը հայտնվում է չինական խնամքի ներքո, այդ թվում անվտանգային համակարգի առումով: Պեկինը կօգնի՞ Թեհրանին ապահովագրվել իսրայելական հատուկ ծառայության խոցումներից:
Որքան հետևողական կլինի Պեկինն այդ խնամքը իրականացնելիս, խոշոր հաշվով կախված է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր