ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պատերազմի օրերին Սերբիան Ադրբեջանին զե՞նք է մատակարարել, տեղեկություն ունե՞ք». Մելքումյանը` փոխնախարարին
12:00, 12.04.2021 | mamul.am
1817 | 0

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ««Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ համաձայնագրի՝ Սերբիան սակագնային պարտավորությունների առնչությամբ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումների ցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար՝ գործող երկկողմ համաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով: ՀՀ արտադրողները, ինչպես և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները, կստանան սերբական շուկա մուտքի որակյալ պայմաններ:

Դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին` Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց. «Տեղեկատվություն ունե՞ք, որ պատերազմի ընթացքում Սերբիան Ադրբեջանին զենք է մատակարարել: Դա լուրջ բան է: Էլի վավերացնենք, բայց հասկանանք` դա մեզ ինչ է տալու»:

ԱԺ հանձնաժողովի նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր