ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սիմոնն իրականում 15 օր էր մարզվել, ծնկի վիրահատություն էր տարել». Կարեն Գիլոյան
14:48, 12.04.2021 | mamul.am
2704 | 0

«Մեր ծանրորդների ելույթները գնահատում եմ լավ, բարձր, հուսադրող: Տեսնում եմ, որ 2-3 տարի հետո այս հավաքականը լինելու է աշխարհի ուժեղագույններից մեկը»,- օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը` անդրադառնալով Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականի արդյունքներին: Ինչ վերաբերում է ձախողումներին` փոխնախարարը նշեց. «Սիմոն Մարտիրոսյանն այն կարգի ծանրորդ է, որ չի պայքարում զրո չստանալու համար, պայքարում է միայն չեմպիոն դառնալու համար: Սիմոնն իրականում 15 օր էր մարզվել: Ծնկի վիրահատություն էր տարել: Վստահ եմ, որ նա ամենևին չի կոտրվել ու Օլիմպիական խաղերի ֆավորիտն է` առանց կասկածի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր