ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել Շուշիի օպերացիային». Սամվել Բաբայան
16:44, 12.04.2021 | mamul.am
11867 | 0

«Կար մարդ, որ հայտարարում էր, թե օպերացիա է արել պարոն Բաբայանը, պռավալ է տվել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պատերազմի օրերին իր հասցեին արված հայտարարություններին, ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Լելե-Թեփե բարձունքի օպերացիայի հետ կապված քրգործը վարչական վարույթ է ընդունվել:

«Կքննեն և այդ արտահայտվողին կհրավիրեն, երևի պատասխան տա: Այլևս չեմ թողնելու որևէ մեկն արտահայտվի և չներկայացնի ապացույցներ»,- ասաց Բաբայանը:

Հարցին` որևէ օպերացիա նախաձեռնե՞լ եք պատերազմի ընթացքում, պատասխանեց. «Ես ամսի 5-6-ը նախաձեռնել եմ Շուշիի օպերացիան, որ չկարողանան անցնել Շուշի, բայց գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել դրան՝ ինչ-ինչ պատճառներով: Դա էլ է վարույթում ներկայացված, վիդեոն էլ, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են ներկա, ով է հրաժարվել և այլն»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Շուշին գրավվել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ազատագրվել է հայերի կողմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր