ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Մեզ հիմա նորից ստիպում են ծայրահեղ դիրքեր ունենալ». Տարոն Սիմոնյան
19:16, 12.04.2021 | mamul.am
2203 | 0

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ հիմա նորից ստիպում են ծայրահեղ դիրքեր ունենալ՝ խաղաղության ու պատերազմի ընտրության հարցում։
Ու մինչ մենք կբանավիճենք իրար հետ, իրար կհամոզենք մեր «բացարձակ» ճշմարտության մեջ, ձեռքի հետ էլ իրար թշնամի կհանենք, մեր հակառակորդները ջուր կլցնեն երկու կարծիքի ջրաղացին էլ, իսկ իրականում հետևողականորեն կպատրաստվեն «խաղաղ» եղանակով, դանդաղ, չշտապելով հայկական պետականության ոչնչացման իրենց «դասական» քաղաքականութանը։
Ի՞նչ պիտի մենք անենք ...
Իրար մեջ թշնամիներ փնտրելու փոխարեն, կենտրոնացնենք ուժերը, օգտագործենք մեր ամբողջ ներուժը՝ ամեն պահի պատերազմի սպասելով, բայց միշտ՝ հանուն կայուն և երկարատև խաղաղության ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր