ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
«Արձագանք չի եղել. թողել-փախել ա ինչպես միշտ». անհետ կորածների և գերիների ծնողները Կառավարության մոտ են
21:12, 12.04.2021 | mamul.am
3483 | 0

Անհետ կորածների և գերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:

«Մեր պահանջն էն ա, որ գտնեն մեր երեխեքին, բերեն մեզ տան: Մենք երեխա ենք տվել բանակին, թող բանակը մեզ վերադարձնի մեր երեխեքին»,- լրագրողների հետ զրույցում նշում են ծնողները:

Նրանց խոսքով՝ իրենց զավակներին գտնելու ուղղությամբ կառավարությունը լիարժեք աշխատանքներ չի տանում:

Նշենք, որ ծնողների մի խումբն այժմ Կառավարության ներսում են պատասխանի սպասում, մի մասն էլ՝ դրսում:

«Ծնողները վերևում են ու չեն պատրաստվում այնտեղից իջնել մինչև չբավարարեն հարցերի պատասխանները: Կառավարության շենքից ոչ մեկ դուրս չի գալու, մինչև չբավարարեն մեր պատասխանները: Վերևը 40-ից ավել ծնող սպասում է կառավարության սրահում, դուրս չեն գալիս, մենք էլ էստեղ՝ դրսում ենք սպասում»,- ասում են նրանք:

Ծնողների խոսքով՝ այսօրվա իրենց ակցիային էլ որևէ արձագանք չի եղել. «Չէ՛, արձագանք չի եղել, թողել-փախել ա ինչպես միշտ: Ինչպես միշտ նույն երգն են երգում. ոչ մեկ հստակ բան չի ասում, 7 ամիս ա անցել, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ուր են»,- ասում են անհետ կորածների և գերիների ծնողները:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արձագանք չի եղել. թողել-փախել ա ինչպես միշտ». անհետ կորածների և գերիների ծնողները Կառավարության մոտ են
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր