ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ասել, որ մենք հրաժարվում ենք վերականգնել նախկին ԼՂԻՄ սահմանները, դուրս է իրականությունից»․ Տ․ Հայրապետյան
12:24, 13.04.2021 | mamul.am
4571 | 0

«Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ ինքը պատրաստվում է պետական մակարդակով շարունակել քարոզել ատելություն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Դիտարկմանը, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ հարմարվողականության քաղաքականություն են վարում, Հայրապետյանն ասաց․ «ՀՀ-ում մեր արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումները կատարվում են վարչապետի և ԱԳ նախարարի կողմից։ Վարչապետը խոսել է հակամարտության լուծված չլինելու մասին, քանի որ չկա կարգավիճակի հարց։ Վերջերս ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ մենք տարածաշրջանում երբեք թշնամիներ չենք փնտրել՝ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի։ ԱԳ նախարարը նույնպես կարևոր շեշտադրումներ է արել։ Մինչ այդ նախ խոսել է Շուշիի և Հադրութի օկուպացիայի մասին, և որ մեզ համար դրանք հետագա բանակցային գործողությունների թեմա են»,- ասաց պատգամավորը։

Հայրապետյանի խոսքով՝ ասել, որ իշխանությունը հրաժարվում է վերականգնել նախկին ԼՂԻՄ սահմանները, դուրս է իրականությունից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր