ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մտահոգված եմ ԼՂ պատերազմի հետևանքով գերեվարված անձանց ճակատագրով»․ ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահ
15:32, 13.04.2021 | mamul.am
4123 | 0

ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեսը խորապես մտահոգված է ԼՂ պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ճակատագրով, այս մասին նա հայտարարել է այսօրվա քննարկումների ժամանակ:

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում ՄԻԵԴ սահմանած ժամկետները՝ ներկայացնելու տվյալներ իրենց մոտ պահվող անձանց վերաբերյալ: «Ադրբեջանը պարտավոր է լիարժեքորեն համագործակցել դատարանի հետ՝ տեղեկատվություն տրամադրելով գերիների մասին, ինչպես նաև ապահովել նրանց անհապաղ վերադարձը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համապատասխան:

Ես նաև մտահոգված եմ անհայտ կորածների ընդհանուր խնդրով։ Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համագործակցեն առանց նախապայմանների, բարեխղճորեն և ԿԽՄԿ-ի օգնությամբ, որպեսզի գտնեն անհայտ կորածների խնդրի լուծումն ու կազմակերպեն բոլոր գերիների արագ ազատ արձակումը»,- ասել է Ֆրիդեսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր