Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ Կարենբաուերը կարծում է, որ ռուսական կողմն իբր փորձում է սադրանք կազմակերպել Ուկրաինայի հետ սահմանին: «Ռուսական կողմը բոլոր ջանքերը գործադրում է արձագանք հրահրելու համար, և մենք՝ Ուկրաինայի հետ միասին չենք ցանկանում մասնակցել այդ խաղին»,- հայտարարել է Քրամփ Կարենբաուերը։ Նա հույս է հայտնել, որ «այդ հակամարտության հետագա սրացում չի լինի»: Արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ։ |