Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 523.10, EUR 631.17, RUB 7.03, GBP 733.65
+13 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ ենք ունենում»․ Նիկոլ Փաշինյան
12:56, 14.04.2021

«Քննարկումներ կան, որ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծենք»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ առիթով արդյունավետ քնարկումներ են ունենում ՌԴ գործընկերների հետ։

«Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները։ Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով: Արցախի անվտանգությունն էլ կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ և այս առումով որևէ մեծ փոփոխություն չենք ունենա»,- նշեց վարչապետը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր