ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին
13:52, 14.04.2021 | mamul.am
5039 | 0

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ArmLur.am-ի հետ զրույցում, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել է. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր