ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Մենք ծափահարել և ծափահարելու ենք Հայաստանի և Արցախի ապագային». Արթուր Հովհաննիսյան
16:44, 14.04.2021 | mamul.am
2486 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, մենք ծափահարել և ծափահարելու ենք Հայաստանի և Արցախի ապագային։

Մենք հավատում և հավատալու ենք Հայաստանի և Արցախի ապագային։

Առաջին հերթին հենց Արցախի և Հայաստանի ապագայի համար են զոհվել, պատանդառվել և անհետ կորել մեր եղբայրներն ու քույրերը։ Եվ մենք մինչև վերջ պայքարելու ենք առաջին հերթին հենց նրանց երեխաների, ամուսինների, ծնողների և հարազատների ներկայի և ապագայի համար, որքան էլ որոշ ծաղրածուներ և ստախոսներ փորձեն ոտատակ ընկնել և հետ պտտել Հայաստանի և Արցախի վերջին 20 տարիների թալանի, դավաճանությունների և խայտառակությունների անիվը։

Հայաստանում կա՛ ապագա:

Արցախում կա՛ ապագա:

Հայ ժողովուրդը ունի՛ ապագա և մենք միասի՛ն կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր