ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Միակ զգացողությունը խղճահարությունն էր». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող
15:52, 14.04.2021 | mamul.am
2548 | 0

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։

Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր