ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Պոպուլիստներն ու բռնապետները Հայաստանում տեղ պիտի չունենան». Գարեգին Միսկարյան
21:04, 14.04.2021 | mamul.am
2670 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդի իշխանությունը նախկինները զավթել էին ու պահում էին ուժով (փողով ու վախով), Նիկոլը զավթել ու պահում է պոպուլիզմով (սրտաճմլիկ ճառերով ու դատարկ խոստումներով)։
Մեր բոլորի գործը պիտի լինի իշխանությունը վերադարձնել իշխանության աղբյուրին` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի լինի Հայաստանի Հանրապետության մեջ որոշողը։ Պոպուլիստներն ու բռնապետները Հայաստանում տեղ պիտի չունենան։
Բոլորս, ովքեր որոշել ենք շարունակել ապրել Հայաստանում, պիտի գիտակցենք, որ մնացած ճանապարհները տանում են դեպի ինքնիշխանության նվազման և ի վերջո հանգեցնելու են պետականության կորստի։ Դա է ցույց տալիս վերջին երեսուն տարվա մեր պատմությունը։
Ինքնիշխանությունը` որոշում կայացնելու իրավունքն է։ Հայաստանի Հանրապետության մեջ որոշում կայացնողը պիտի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Քաղաքացին պիտի որոշի Հայաստանի վաղվա օրը։
Սա է հզորանալու բանալին, սա պիտի լինի հզորանալու ճանապարհը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր