ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՄԻՊ-ը Անի Գևորգյանին ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի ոստիկանություն
22:08, 14.04.2021 | mamul.am
2934 | 0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել. «Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։
Նա տեղեկացրել է, որ իրեն թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը։ Բոլոր այդ հրապարակումների ներքո առկա են կամ դրանք ուղեկցվում են իրեն ուղղված, իր լրագրողական գործունեությանը վերաբերող վիրավորանքներով, արժանապատվությունը նվաստացնող լայն ծավալի խոսքով:
Հաշվի առնելով, որ դիմումն առնչվում է մասնագիտական օրինական գործունեության կապակցությամբ լրագրողին և լրագրողի երեխային սպառնալիքներ տալուն, այդ առումով թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։
Սոցիալական ցանցերում երեխաների լուսանկար կամ տեսանյութ հրապարակելու հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է ցուցաբերել առավելագույն զգուշություն. դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի կամ տեսանյութի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր