Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.27, EUR 633.77, RUB 7.03, GBP 738.12
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
#Vivaro-ում սկսել են հավաքագրել աշխատակիցների բարեկամների անձնագրային տվյալները
12:16, 15.04.2021

Վերջին օրերին աղմկահարույց տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Vivaro-ի սեփականատեր Վիգեն Բադալյանը 200.000-ական դոլար է տվել Ալեն Սիմոնյանին և Բաբկեն Թունյանին:
Այս ընկերության շուրջ աղմկահարույց տեղեկությունները չեն դադարում։ Այսօր լուրեր են տարածվում այն մասին, որ Vivaro-ն սկսել է հավաքագրել իր աշխատակիցների և վերջինների հարազատների անձնագրային տվյալները։
Ասում են, որ Vivaro-ի սեփականատերն իշխանություններին և իր հովանավոր Ալեն Սիմոնյանին խոստացել է, որ ընտրությունների ժամանակ կապահովի 7000-10.000 ձայն:
Համաձայն շրջանառվող լուրերի, դրա դիմաց, Vivaro-ին տրամադրվել է մենաշնորհային արտոնություն Հայաստանի ցանկացած կետում, ցանկացած ձևով և չափով տեղադրել գովազդային բաններներ։ Ասում են նաև, որ Երևանի քաղաքապետարանի և համայնքապետարանների մասնակցությամբ, երեկոյան ժամերին 1-2 ժամով միտումնավոր անջատվում է այն փողոցների լուսավորությունը, որտեղ հատուկ լուսավորմամբ տեղադրված են Vivaro-ի գովազդային վահանակները, ինչն ընդգծում և ավելի տեսանելի է դարձնում Vivaro-ի գովազդները։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր