ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թրյուդոն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը
10:40, 16.04.2021 | mamul.am
6324 | 0

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանին տիրող իրադրության կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Կանադայի կառավարության կայքից: «Առաջնորդները խորապես մտահոգված են Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի վերջին գործողություններով։ Նրանք ընդգծել են հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մոսկվային կոչ էին արել կրճատել ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր