ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Տեղի է ունեցել դժբախտ պատահար». փաստաբան
10:28, 16.04.2021 | mamul.am
4466 | 0

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։ Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկն ապահովագրված չի կարող լինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր