ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանն արգելել է ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտք գործել երկիր
23:48, 16.04.2021 | mamul.am
5175 | 0

Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ ՀԴԲ ղեկավարին և ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենին:

«Ի պատասխան մարտի 2-ին ԱՄՆ վարչախմբի կողմից ռուս պաշտոնական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փակվում է Ռուսաստանի Դաշնությունում մուտքը հետևյալ գործող և նախկին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործիչների համար, որոնք ներգրավվախ են հակառուսական քաղաքականության իրականացմանը.

Մերիք Հարլանդ (Merrick Brian Garland), ԱՄՆ գկխավոր դատախազ;

Մայքլ Կարվահալ (Michael D. Carvajal), ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի տնօրեն;

Ալեհանդրո Մայորկաս (Alejandro Nicholas Mayorkas), ԱՄՆ ներքին գործերի նախարար;

Սյուզան Ռայս (Susan Elizabeth Rice), ներքին քաղաքականության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական, ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ և ազգային անվտանգության հարցերով օգնական;

Քրիստոֆեր Ռեյ (Christopher Asher Wray), ՀԴԲ տնօրեն;

Էվրիլ Հեյնս (Avril Danica Haines), Ազգային հետախուզության տնօրեն:

Բացի այդ, փակ է մուտքը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի (John Robert Bolton) և Ռոբերտ Վուլսիի համար (Robert James Woolsey Jr.), որը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենն էր:

Հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից ռուս-ամերիկյան հարաբերություններում խոչընդոտներ հրահրելու աննախադեպ բնույթը՝ որոշում է կայացվել հրաժարվել ռուսական կողմից նախաձեռնվող հակամիջոցառումները հրապարակավ «լուսաբանելու» սովորական պրակտիկայից»,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր