Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+21 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«ՀՀ-ն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է». Մեսրոպ Առաքելյան
23:38, 17.04.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է:
Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր