Վայոց Ձորի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ է տեղի ունեցել
Քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին. «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,- ասել է նա Փաշինյանին:
Փաշինանը փորձել է խոսել այդ քաղաքացու հետ, ի պատասխան քաղաքացին նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը՝ խանգարել են»: