Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+21 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Նա խոստանում է իրականացնել հայկական բանակը վերացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի երազանքը». Դ. Մալխասյան
12:04, 18.04.2021

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ սկսել է հայտարարել, թե ժամկետային զինծառայության ժամկետը պետք է կրճատենք, քննարկում ենք, որ «ժողովուրդ ջանը» ծառայի 5 տարին մեկ 3 ամսով և այլն, հատուկ նպատակով է անում, հասկանում է, որ «ժողովուրդ ջանի» մոտ բանակ ծառայելու թեման հեչ պոպուլյար չէ ու բանակում չծառայելու կուտը հավեսով տալիս է:
Փաստորեն, ՆՓ-ն խոստանում է իրականացնել նաև հայկական բանակը վերացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի երազանքը:
Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հեքիաթը չպատմել, ՆՓ-ն քանդելուց բացի այլ բանով չի կարող զբաղվել, ուր մնաց պրոֆեսիոնալ բանակ ստեղծի, որի անհրաժեշտությունը մեր իրավիճակում խիստ վիճելի է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր