Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով կա վիրավոր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին, Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանային անցակետի սահմանապահները հայտնաբերել են երկու սահմանախախտի: Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են: Ադրբեջանական կողմից զենքի գործադրման հետևանքով նրանցից մեկը թեթև վնասվածք է ստացել»,- հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ դեպքի վայրում զննության ժամանակ հայտնաբերվել են տարբեր տեսակի դեղամիջոցներ: |