ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չի կարող լինել առանձին վերցրած Ալիևի այդպիսի հռետորաբանություն». Հակոբ Բադալյան
10:12, 21.04.2021 | mamul.am
2634 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ալիևը խոսում է սպառնալիքի լեզվով, այդ հռետորաբանությունն իր մոտիվներում կարծում եմ՝ երբեք միատարր չէ, և թերևս չի էլ կարող լինել:

Եվ չի կարող լինել առանձին վերցրած Ալիևի այդպիսի հռետորաբանություն, եթե դրա հետևում չկա կա՛մ Թուրքիա՝ Էրդողան, կա՛մ Ռուսաստան, կա՛մ Ռուսաստան և Թուրքիա միասին:

Ինչի հետ գործ ունենք հերթականի դեպքում: Ուշադրության է արժանի այն, որ նախորդում է ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության տարելիցին, էն պարագայում, երբ ԱՄՆ-ից եղել են որոշակի ազդակներ, որ Բայդենի վարչակազմը կարող է ճանաչել Ցեղասպանությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր