ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հիմա էլ կանգնած ենք դատական որոշումներով Հայաստանի մնացած մասը կորցնելու իրական վտանգի առջև». Հայկ Մարտիրոսյան
10:28, 21.04.2021 | mamul.am
3238 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանին անպայման դատի են տալու, հավանաբար հաղթելու են և այդ պարագայում հատուցման դիմաց նոր տարածքներ են պահանջելու։ Իսկ հաղթելու հնարավորություն ունեն միայն այն պատճառով, որ Հայաստանում` սկսած ԼՏՊ-ի օրերից իշխել են դավաճանները, իսկ մեծագույն դավաճանությունը կայանում է նրանում, որ Արցախի կարգավիճակի սկիզբն սկսել են հաշվել ստալինյան որոշումներից, որոնցով Արցախն ու արդեն նախկին ազատագրված տարածքները հանձնվել են Ադրբեջանին։ Եվ ոչ մի խոսք Հայաստանը չի ասել այդ բոլոր տարածքների` իրեն պատկանելու միջազգային իրավական հիմքերի վերաբերյալ, ոչ մի բառ դրա վերաբերյալ չի արտաբերել։ Աներկբա և անվիճելիորեն ընդունել է, որ իբրև թե մեծ Արցախն Ադրբեջանի տարածք է, առաջ է քաշել ու մինչ այսօր տանում է Ազգերի ինքնորոշման հանցավոր և հակահայ թեզը և հռչակել էր Արցախի կեղծ հանրապետություն։

Հենց դրա արդյունքն է այն, որ պատերազմի օրերին և հիմա միջազգային հանրությունը խնդիրն ընկալում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, Ռուսաստանն իր դավաճանությունը Հայաստանի հանդեպ բացատրեց հենց այդ հանգամանքով, նիկոլ փաշինյանն արդեն ԱԺ ամբիոնից բացահայտորեն հայկական տարածքներն «Ադրբեջանի հողեր» է որակում, և հիմա էլ մենք կանգնած ենք արդեն դատական որոշումներով Հայաստանի մնացած մասը կորցնելու շատ իրական վտանգի առջև։

Ու մենք դեռ չենք հասկանում, որ մեր մեծագույն հանցանքը մեր նախնիների, մեր երկրի ու մեր հավաքական ազգի հանդեպ կայանում է հենց նրանում, որ իրավականորեն և պատմականորեն Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Արցախը, հենվելով միայն բոլշևիկյան օկուպացիայի` բռնազավթման և Ստալինի կամքի արդյունքերի վրա, համարել ու հռչակել ենք ցեղասպան թշնամու իրավական տարածք։

Իսկ թշնամին չունի ո՛չ մեր հիմարությունը, և ո՛չ մեր դավաճանությունը։ Թշնամին, ի տարբերություն մեր հայրենի դավաճանաբանների, համարում է, որ ոչ իրավական, բայց թեկուզ հենց միայն պատմական և այն էլ գոյություն չունեցող պատմական գործոնը հիմք է` հող գրավելու և այն պահելու համար։

Այս ամենը մենք կարող ենք շտկել, մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից։ Բայց դա կարող է անել միայն ազգային, իրապես անկախ և Հայաստանի պատմությունն ու շահերն իմացող իշխանությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր