ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ալիևի վերջին հայտարարությունները՝ Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են»․ Արմեն Գևորգյան
10:44, 21.04.2021 | mamul.am
3097 | 0

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը իր թելեգրամ-ալիքում գրել է․ «Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին` Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են: Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին: Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին:
Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքն ավելի անվտանգ չդարձավ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր