ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պատերազմի հանցագործությունները հնարավոր է բացահայտել անգամ փորձագիտական եղանակով». Էդգար Ղազարյան
10:48, 21.04.2021 | mamul.am
1866 | 0

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Սեփական հայեցողությամբ, մոնտաժված ձայնագրություններից ընտրովի հատվածների տարածմամբ հանրությանը չեն կարող մոլորեցնել։

Պետք է հրապարակվեն ոչ միայն իրական թվերը, այլև մանրամասն հաշվետվություն, ըստ օրերի և ըստ աշխարհագրական տարածքների, զոհերի և վիրավորների մասին։ Մենք շատ հանգիստ կարող ենք դա համադրել քաղաքական հայտարարությունների, հարցազրույցների, քաղաքական ղեկավարության կոչերի, իշխանական քարոզչության կեղծ, տարբեր աղբյուրներից ստացված՝ իրական լուրերի, անվտանգության նիստերի օրերի և հրապարակում առկա այլ տեղեկությունների հետ։ Այս պատերազմի հանցագործությունները հնարավոր է բացահայտել անգամ փորձագիտական եղանակով՝ բաց աղբյուրների տեղեկությունների համադրման միջոցով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր