ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ո՞վ է զսպելու այս խայտառակությունը». Ժաննա Ալեքսանյան
14:04, 21.04.2021 | mamul.am
4907 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Yerevan Today-ը հեռարձակում է Մեղրիում Քոչարյանի համակիրների հավաքը, որն ուղեկցվում է խայտառակ հայհոյանքներով, ավելի շուտ միայն խայտառակ սեռական բնույթի հայհոյանքներով Նիկոլի հասցեին: Հավաքի մասնակիցներն անկաշկանդ են, ոստիկանների ներկայությունը նրանց բոլորովին չի զսպում, և սա տեղի է ունենում Մեղրիի կենտրոնական մասում: Ամենայն հավանականության, հայհոյանքները վայելում է ոչ միայն Yerevan Today-ի լսարանը: Ինչպես ասում են, սրանք դեռ ծաղիկներն են, ամեն ինչ դեռ առջևում է: Ով է զսպելու այս խայտառակությունը, եթե բարեփոխվող ոստիկանությունը նույնպես վայելում է հայհոյանքների այս տարափը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր