ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վրաստանի միջին վիճակագրական հպարտ քաղաքացին ապրում է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու նման». Դ. Մալխասյան
00:08, 22.04.2021 | mamul.am
2570 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանը էն գլխից բաց սահմաններ ունի բոլոր հարևանների հետ, ինտենսիվ առևտուր է անում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ավելին բարեկամ պետություններ են հռչակել միմյանց։ Գումարած այդ ամենին ծով էլ ունեն, Եվրամիության հետ էլ ասոցացված են ու անգամ օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանը 2 հարևանների հետ փակ սահմաններ ունի, հետևաբար տրանզիտի մեծ մասն իրենց երկրով է անցնում։ Բայց միջին վիճակագրական Վրաստանի հպարտ քաղաքացին ապրում է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու նման։ Կենսամակարդակի հետ կապված էական տարբերություն չկա։
Նվիրվում է թրքաադրբեջանական տանդեմի հետ առևտուր անելու հեռանկարով ոգևորվողներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր